Վարկի գումարը
|
500.000 ՀՀ դրամ – 10.000.000 ՀՀ դրամ |
Անվանական տոկոսադրույք
|
22%
|
Փաստացի տոկոսադրույք
|
25.8%-32.2%
|
Մարման ժամկետը
|
18-60 ամիս |
Ապահովությունը
|
Ավտոմեքենա
|
|
|
Վարկառուի ՖԱՅՔՈ սքոր |
Նվազագույնը 570
|
Վարկի տրամադրման համար սահմանված միանվագ վճար | |
Գրավի պետական գրանցման ծախսեր
|
2300 ՀՀ դրամ |
Ապահովագրության վճար (2003թ-ից բարձր արտադրության ավտոմեքենայի համար)
|
Վարկի գումարի մինչև 1,96 % չափով |
Մարման եղանակը
|
Անուիտետ
|
Վարկի տրամադրման եղանակը
|
Անկանխիկ |
Տոկոսագումարների հաշվարկման կարգ
|
Տոկոսադրույքը կիրառվում է վարկի մնացորդի վրա` տարին ընդունելով 365 օր |
Սպառողական վարկի էական պայմանների ընդհանրական թերթիկ
Հայտնում ենք Ձեզ, որ <<Գառնի Ինվեստ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ն նախքան վարկային պայմանագրի կնքումը իր հաճախորդներին տրամադրում է տվյալ վարկատեսակի գծով վարկավորման էական պայմանները ներկայացնող անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված <<Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները>> կանոնակարգ 8/05-ի:
<<Գառնի Ինվեստ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից վարկերը կարող են տրամադրվել ինչպես ամբողջությամբ՝ վարկային կոմիտեի կողմից հաստատված գումարի չափով, այնպես էլ՝ մաս-մաս: Ընկերությունը վարկերը տրամադրում է ՀՀ առևտրային բանկերի՝ <<Գառնի Ինվեստ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ին սպասարկող հաշիվներից:
<<Գառնի Ինվեստ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից տրամադրված վարկի մայր գումարը և տոկոսագումարները մարվում են համաձայն <<Գառնի Ինվեստ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի և վարկառուի միջև կնքված վարկային պահմանագրի: Վարկի տոկոսագումարի վճարումը կատարվում է յուրաքանչյուր ամիս, իսկ մայր գումարի վճարումը կարող է կատարվել ինչպես պարբերական սկզբունքով, այնպես էլ հատուկ գրաֆիկի համաձայն:
Գառնի Ինվեստ ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից գրավով ապահովված վարկերի տրամադրման դեպքում տրամադրվող վարկի հարաբերությունը գրավադրվող գույքի գնահատված շուկայական արժեքին չպետք է գերազանցի 75 (յոթանասունհինգ) տոկոսը:
Վարկի տրամադրման (մերժման) որոշումը կայացվում է Ընկերության վարկային կոմիտեի կողմից վարկավորման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելու պահից 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում: Ուսումնասիրության ընթացքից ելնելով՝ վերոնշյալ ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավել, քան 3 (երեք) աշխատանքային օրով: Վարկային մասնագետը անհապաղ քայլեր է ձեռնարկում վարկային կոմիտեի որոշման մասին հաճախորդին տեղեկացնելու ուղղությամբ: Դրական որոշում կայացնելու դեպքում վարկառուի հետ կնքվում է վարկային, իսկ երաշխավորների հետ՝ երաշխավորության պայմանագրեր, որից հետո կատարվում է վարկի տրամադրումը համաձայն վարկային պայմանագրում նշված ժամկետների:
Սպառողական վարկերի պայմաններին կարող եք ծանոթանալ նաև ՛՛Ֆինանսներ բոլորի համար՚՛՛ www.abcfinance.am ինտերնետային կայքի ՛՛Ֆինանսական օգնական՛՛ համակարգի միջոցով:
ՈՒշադրություն.
Մանրամասների համար զանգահարել (010)58-28-88 կամ (044)58-28-80 հեռախոսահամարով
Թարմացվել է` 16:27 11.06.2019