Հաճախորդների   իրավունքները

Ցանկացած անձ իրավունք ունի ստանալու «Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ նաև՝ Կազմակերպություն) վերաբերյալ՝ “Բանկերի և բանկային գործունեության մասին” ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության պատճենները (ՀՀ Բանկերի և բանկային գործունեության մասին օրենքին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` Բանկերի և բանկային գործունեության մասինՀՀ օրենքը):

Սույն տեղեկության տրամադրումն անվճար է:
Վերոնշյալ տեղեկությունները «Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն տրամադրում է ցանկացած անձի գրավոր դիմումը ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ, եթե դիմումի մեջ նշված է այլ ժամկետ: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով.

  • առձեռն` Կազմակերպության գրասենյակում (ՀՀ քաղաք Երևան, Թումանյան փող. 32/17),
  • էլեկտրոնային փոստի միջոցով` info@garniinvest.am հասցեով,
  • փոստային կապի միջոցով հետևյալ հասցեով՝ ՀՀ քաղաք Երևան, Թումանյան փող. 32/17:

Կազմակերպության կողմից անձի դիմումին պատասխանը տրվում է այն կապի միջոցով, որով ստացվել է համապատասխան դիմումը:

«Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից իր հաճախորդների բողոք-պահանջների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հերթականությունը սահմանվում է «Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Խորհրդի նախագահի կողմից՝ 29.05.2014թ., թիվ 027 նիստով  հաստատված Հաճախորդների  բողոք-պահանջների ընդունման և  քննման գործընթացը կարգավորող կարգով:

Բողոք-պահանջ ներկայացնելու համար կարող եք օգտվել հետևյալ հղումներից`

Հայտարարություն` ֆիզիկական անձ հաճախորդը հնարավորություն ունի ներկայացնելու Կազմակերպության և հաճախորդի միջև կնքվող գործարքից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին:

Թարմացվել է 17.01.2024