Բիզնես վարկ
-
ՆպատակՇրջանառու և հիմնական միջոցների համալրում
-
ԱրժույթՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո
-
Վարկավորման նվազագույն և առավելագույն սահամանաչափ400,000 - 10 մլն ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ)
-
Ժամկետ (ամիս)18- 120 ամիս
-
Տարեկան անվանական տոկոսադրույքՀաստատուն
14-24% -
Տարեկան փաստացի տոկոսադրույք26.9-29.7%
-
Վարկի տրամադրման միանվագ վճարՎարկի գումարի 3%-ի չափով (արտարժույթի դեպքում համարժեք ՀՀ դրամ)
-
Ապահովությունը
- Բնակարան, առանձնատուն, արտադրամաս, հասարակական տարածք, հիմնական միջոց, շրջանառու միջոց, ավտոմեքենա
- Առնվազն մեկ ֆիզ. կամ իրավաբանական անձի երաշխավորություն
-
Վարկի տրամադրման կամ սպասարկման ծախսերԱռկա չէ
-
Վարկ/գրավ հարաբերակցությունմինչև 70%
-
Վարկի հետ կապված այլ ծախսեր
- Նոտարական ծախս – Գրավի վավերացում 15,000 ՀՀ դրամ, հայտարարություն գույքը գրավ վերցնելու համար 2,000 ՀՀ դրամ, համաձայնություն գույքը գրավ վերցնելու համար 5,000 ՀՀ դրամ
- Կադաստրային ծախս – 26,400 ՀՀ դրամ գրավի պետական գրանցում, 10,300 ՀՀ դրամ միասնական տեղեկանք
- Գրավի գնահատում – 15,000 ՀՀ դրամ
-
Մարման եղանակԱնուիտետային (վարկի գումարի և տոկոսագումարի հանրագումարը վճարվում է հավասարաչափ ամսական պարբերականությամբ)
-
Վարկի վաղաժամկետ մարման վճարԱռկա չէ
-
Տույժեր և տուգանքներ ժամկետանց մայր գումարի և տոկոսի նկատմամբԺամկետանց վարկի նկատմամբ շարունակում է Պայմանագրով նախատեսված տոկոսի հաշվարկումը:
Տույժ՝ ժամկետանց Վարկի և Տոկոսադումարի 0.13 %-ի չափով կետանցի յուրաքանչյուր օրվա համար։ -
Գույքի գնահատումԳնահատումն իրականացվում է Կազմակերպության հետ համագործակցող ընկերության կողմից
Պահանջվող փաստաթղթեր
Վարկային հայտը լրացնելիս պահանջվող փաստաթղթեր.
- Վարկի դիմում-հայտ (լրացվում է տեղում),
- Բիզնեսի իրավաստեղծ փաստաթղթեր,
- Անհատ ձեռնարկատերի, հիմնադրի(ների) և տնօրենի անձնագիր և սոց. քարտ, կամ նույնականացման քարտ,
- Հարկային հաշվետվությունները և հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքը (էլեկտրոնային կամ թղթային),
- Գրավի առկայության դեպքում գույքի սեփականության փաստաթղթեր (վկայական, տեխ. անձնագիր և այլն), և անհրաժեշտության դեպքում սեփականության ծագման հիմքերը,
- Բիզնես տարածքի վարձակալության պայմանագիրը կամ սեփականության վկայականը,
- Նախնական գնահատման ակտ (անհրաժեշտության դեպքում)
- Երաշխավորների առկայության դեպքում անձնագիր և սոց. քարտ, կամ նույնականացման քարտ:
- Այլ փաստաթղթեր (ըստ անհրաժեշտության)
Նախնական հաստատումից հետո պահանջվող փաստաթղթեր.
- Ընկերության ժողովի որոշում վարկ վերցնելու վերաբերյալ (Ա/Ձ-ների դեպքում չի պահանջվում):
- Տեղեկանք իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրից մասնակիցների, կանոնադրույթան և տնօրենի փոփոխության վերաբերյալ: (Ա/Ձ-ների դեպքում չի պահանջվում):
- Բաժնետիրական ընկերությունների համար քաղվածք բաժնետերերի ռեեստրից Կենտրոնական դեպոզիտարիայից կամ ռեեստրը վարող այլ մասնագիտացված կազմակերպություններից մասնակիցների կազմի վերաբերյալ
- Տեղեկանք գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (չի պահանջվում առանց գույքային գրավի վարկերի համար)
- Գրավադրվողղ գույքի գնահատման ակտ (Ընկերության պահանջի դեպքում)
- Այլ փաստաթղթեր (ըստ անհրաժեշտության)
«Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից վարկերը կարող են տրամադրվել ինչպես ամբողջությամբ՝ վարկային կոմիտեի կողմից հաստատված գումարի չափով, այնպես էլ՝ մաս-մաս: Ընկերությունը վարկերը տրամադրում է ՀՀ առևտրային բանկերի՝ «Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին սպասարկող հաշիվներից:
Բիզնես վարկերի պայմաններին կարող եք ծանոթանալ նաև ՛՛Ֆինանսներ բոլորի համար՚՛՛ www.abcfinance.am ինտերնետային կայքի ՛՛Ֆինանսական Տեղեկատու՛՛ համակարգի միջոցով:
Ուշադրություն.
- Վարկի գումարը և հաշվարկված տոկոսները ժանամակին չկատարելու դեպքում օրենքով սահմանված կարգով Ձեր կողմից գրավադրված գույքի վրա կտարածվի բռնագանձում:
- Եթե Վարկային կազմակերպության նկատմամբ Հաճախորդի ունեցած պարտավորությունների կատարման համար գրավադրված գույքի արժեքը չի բավարարում, ապա հաճախորդը չբավարարող մասով /չափով/ պատասխանատվություն է կրում սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով (ունեցվածքով)՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Մանրամասների համար զանգահարել
+(374)10 58 28 88 հեռախոսահամարով
Թարմացվել է 25.01.2024 11:44
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ՎԱՐԿԱՏԵՍԱԿՆ ՈՒՆԻ ԲԱՐՁՐ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ: ՈՒՍՏԻ, ՆԱԽԱՊԵՍ ԴԻՏԱՐԿԵՔ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ՎԱՐԿԸ ՄԱՐԵԼՈՒ ՁԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ ՈՒՎԿ ՓԲԸ-Ն ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ: