Սպառողական վարկեր աշխատավարձի հիման վրա

  • Նպատակ
    Սպառողական
  • Արժույթ
    ՀՀ դրամ
  • Վարկավորման նվազագույն և առավելագույն սահամանաչափ
    400,000 - 5 մլն ՀՀ դրամ
  • Ժամկետ (ամիս)
    6-36 ամիս
  • Տարեկան անվանական տոկոսադրույք
    Հաստատուն
    24%
  • Տարեկան փաստացի տոկոսադրույք
    26.8%
  • Վարկի տրամադրման միանվագ վճար, սպասարկման վճար և այլ պարտադիր ծախսեր
    Առկա չէ
  • Մարման եղանակ
    Անուիտետային (վարկի գումարի և տոկոսագումարի հանրագումարը վճարվում է հավասարաչափ ամսական պարբերականությամբ)
  • Վարկի վաղաժամկետ մարման վճար
    Առկա չէ
  • Տույժեր և տուգանքներ ժամկետանց մայր գումարի և տոկոսի նկատմամբ
    Ժամկետանց վարկի նկատմամբ շարունակում է Պայմանագրով նախատեսված տոկոսի հաշվարկումը:
    Տույժ՝ ժամկետանց Վարկի և Տոկոսադումարի  0.13 %-ի չափով կետանցի յուրաքանչյուր օրվա համար։

*Կախված՝ վարկի գումար/ հաշվարկային աշխատավարձ հարաբերակցությունից՝ սահմանվում են վարկի տրամադրման հետևյալ պայմանները՝

  • Հաշվարկային աշխատավարձի մինչև 3-ապատիկի չափ վարկ ստանալու համար անհաժեշտ է վարկառուի գրանցված աշխատանք ունենալու հանգամանքը:
  • Հաշվարկային աշխատավարձի 3-ապատիկից ավել մինչև 5-ապատիկի չափ վարկ ստանալու համար վարկառուն պետք է ունենա գրանցված աշխատանք: Անհրաժեշտ է նաև 1 ֆիզ. անձի երաշխավորություն, որը կունենա հիմնավորված եկամուտ կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույք:
  • Հաշվարկային աշխատավարձի 5-ապատիկից ավել վարկ ստանալու համար վարկառուն պետք է ունենա գրանցված աշխատանք: Անհրաժեշտ է նաև 2 ֆիզ. անձի երաշխավորություն, որոնք կունենան հիմնավորված եկամուտներ կամ սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույք:
Պահանջվող փաստաթղթեր
  • Վարկի հայտ-դիմում
  • Դիմումատուի և երաշխավորների անձը հաստատող փաստաթղթեր (բնօրինակը)
  • Դիմումատուի եկամուտները հավաստող փաստաթղթեր
  • Երաշխավորի եկամուտները կամ սեփականության իրավունքով պատկանող գույքերի սեփականությունը հաստատող փաստաթղթեր
  • Դիմումատուի և/կամ երաշխավորի կողմից աշխատավարձի տեղեկանք ներկայացնելու դեպքում, այն պետք է պարունակի առնվազն հետևյալ վավերապայմանները` զբաղեցրած պաշտոնը, ամսական աշխատավարձի չափը, տրման ամսաթիվը և կազմակերպության ղեկավարի ստորագրությունը
  • Այլ լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ ապահովվածության միջոցներ, որոնց անհրաժեշտությունը որոշում է վարկային կոմիտեն
 
Սպառողական վարկի էական պայմանների ընդհանրական թերթիկ

Վարկատուն նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի:

«Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից վարկերը կարող են տրամադրվել ինչպես ամբողջությամբ՝ վարկային կոմիտեի կողմից հաստատված գումարի չափով, այնպես էլ՝ մաս-մաս: Ընկերությունը վարկերը տրամադրում է ՀՀ առևտրային բանկերի՝ «Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին սպասարկող հաշիվներից:

Սպառողական վարկերի պայմաններին կարող եք ծանոթանալ նաև  ՛՛Ֆինանսներ բոլորի համար՚՛՛  www.abcfinance.am      ինտերնետային կայքի ՛՛Ֆինանսական Տեղեկատու՛՛  համակարգի միջոցով:

Ուշադրություն.

  • Վարկի գումարը և հաշվարկված տոկոսները ժանամակին չկատարելու դեպքում օրենքով սահմանված կարգով Ձեր կողմից գրավադրված գույքի վրա կտարածվի բռնագանձում:
  • Եթե Վարկային կազմակերպության նկատմամբ Հաճախորդի ունեցած պարտավորությունների կատարման համար գրավադրված գույքի արժեքը չի բավարարում, ապա հաճախորդը չբավարարող մասով /չափով/ պատասխանատվություն է կրում սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով (ունեցվածքով)՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
  • Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները (վարկի սպասարկման վճար, վարկի գումարի կանխիկացման վճար, գույքի գնահատման ծախսեր, հիփոթեքի պայմանագրի նոտարական վավերացման վճար, ՀՀ ԿԱ անշարժ գույքի գնահատման ծախսեր, հիփոթեքի պայմանագրի նոտարական վավերացման վճար, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում կատարվող վճարներ) սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկին կարող եք ծանոթանալ այստեղ։
Մանրամասների համար զանգահարել +(374)10 58 28 88 հեռախոսահամարով
Թարմացվել է 25.01.2024 12:51