Հիփոթեքային վարկ
-
Վարկավորման նվազագույն և առավելագույն սահամանաչափ
2,500,000 - 20մլն ՀՀ դրամ
-
Տարեկան անվանական տոկոսադրույք
16%-24%
-
Տարեկան փաստացի տոկոսադրույք
17,3%-27,78%
-
Ժամկետ (ամիս)
18- 180 ամիս
-
Ապահովությունը
Անշարժ գույք
-
Վարկ/գրավի հարաբերակցություն
մինչև 70%
-
Այլ պայմաններ
Վարկառուն պետք է ունենա կայուն և բացահայտված եկամուտներ
-
Վարկի տրամադրման միանվագ վճար և սպասարկման վճար
Առկա չէ
-
Վարկի հետ կապված այլ ծախսեր
- Նոտարական ծախս – Գրավի վավերացում 15,000 ՀՀ դրամ, հայտարարություն գույքը գրավ վերցնելու համար 2,000 ՀՀ դրամ, համաձայնություն գույքը գրավ վերցնելու համար 5,000 ՀՀ դրամ
- Կադաստրային ծախս – 26,400 ՀՀ դրամ գրավի պետական գրանցում, 10,300 ՀՀ դրամ միասնական տեղեկանք
- Գրավի գնահատում – 15,000 ՀՀ դրամ
-
Մարման եղանակը
Անուիտետային (վարկի գումարի և տոկոսագումարի հանրագումարը վճարվում է հավասարաչափ ամսական պարբերականությամբ)
-
Վարկի վաղաժամկետ մարման վճար
Առկա չէ
-
Տույժեր և տուգանքներ ժամկետանց մայր գումարի և տոկոսի նկատմամբ
Ժամկետանց վարկի նկատմամբ շարունակում է Պայմանագրով նախատեսված տոկոսի հաշվարկումը:
Տույժ՝ ժամկետանց Վարկի և Տոկոսադումարի 0.13 %-ի չափով կետանցի յուրաքանչյուր օրվա համար։
- Վարկի դիմում-հայտ (լրացվում է տեղում),
- Անձը հաստատող փաստաթղթեր (բնօրինակը)
- Գրավադրվող անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական
- Գրավադրվող անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականի տրամադրման հիմքի պատճեն (օր.` առուվաճառքի պայմանագիր, նվիրատվության պայմանագիր, ժառանգության վկայագիր և այլն)
- Գրավադրվող անշարժ գույքի սեփականատիրոջ անձը հաստատող փաստաթղթեր (բնօրինակը)
- Գրավադրվող անշարժ գույքի սեփականատիրոջ ամուսնության կամ ամուսնալուշության վկայական (բնօրինակը)
- Դիմողի ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթեր, ծննդյան վկայականներ (անչափահասների դեպքում), ամուսնության (ամուսնալուծության, (կնոջ/ամուսնու) մահվան) վկայականներ (բնօրինակը)
- Տեղեկանք աշխատավարձի վերաբերյալ և/կամ եկամուտը հավաստող այլ փաստաթղթեր
- Նախնական Հաշվետվություն` անշարժ գույքի գնահատման վերաբերյալ
- Հիմնական Հաշվետվություն` անշարժ գույքի գնահատման վերաբերյալ
- Տեղեկանք գրավի առարկան արգելանքի տակ չլինելու վերաբերյալ (միասնական տեղեկանք)
- Այլ փաստաթղթեր` Կազմակերպության մասնագետի պահանջով
«Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից վարկերը կարող են տրամադրվել ինչպես ամբողջությամբ՝ վարկային կոմիտեի կողմից հաստատված գումարի չափով, այնպես էլ՝ մաս-մաս: Ընկերությունը վարկերը տրամադրում է ՀՀ առևտրային բանկերի՝ «Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին սպասարկող հաշիվներից:
Հիփոթեքային վարկերի պայմաններին կարող եք ծանոթանալ նաև ՛՛Ֆինանսներ բոլորի համար՚՛՛ www.abcfinance.am ինտերնետային կայքի ՛՛Ֆինանսական Տեղեկատու՛՛ համակարգի միջոցով:
Ուշադրություն.
- Վարկի գումարը և հաշվարկված տոկոսները ժանամակին չկատարելու դեպքում օրենքով սահմանված կարգով Ձեր կողմից գրավադրված գույքի վրա կտարածվի բռնագանձում:
- Եթե Վարկային կազմակերպության նկատմամբ Հաճախորդի ունեցած պարտավորությունների կատարման համար գրավադրված գույքի արժեքը չի բավարարում, ապա հաճախորդը չբավարարող մասով /չափով/ պատասխանատվություն է կրում սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով (ունեցվածքով)՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: