Շահութաբաժինների բաշխման մասին որոշումն ընդունվում է ընկերության տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ` ժողովին մասնակցող քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների պարզ մեծամասնությամբ:
«ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ» ՈՒՎԿ ՓԲԸ թիվ 66 առ 16.05.2026թ. տարեկան ժողովի որոշմամբ 2024թ., 2025թ., ֆինանսական արդյունքներով չբաշխված շահույթը, որը կազմել է 532,677,985 ՀՀ դրամ, բաշխվել է հետևյալ կերպ,
- 14,500,000 ՀՀ դրամն ուղղվել է ընկերության գլխավոր պահուստի համալրմանը:
- 48,000,000 ՀՀ դրամն ուղղվել է ընկերության արտոնյալ բաժնետոմսերի բաժնետերերի շահաբաժինների վճարմանը` յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց վճարելով 1,200 ՀՀ դրամ:
- 251,600,000 ՀՀ դրամն ուղղվել է ընկերության սովորական բաժնետոմսերի բաժնետերերի շահաբաժինների վճարմանը` յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց վճարելով 1,480 ՀՀ դրամ
«ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ» ՈՒՎԿ ՓԲԸ թիվ 63 առ 23.05.2025թ. տարեկան ժողովի որոշմամբ 2023թ., 2024թ., ֆինանսական արդյունքներով չբաշխված շահույթը, որը կազմել է 786,399,543 ՀՀ դրամ, բաշխվել է հետևյալ կերպ,
- 35,112,480 ՀՀ դրամն ուղղվել է ընկերության գլխավոր պահուստի համալրմանը:
- 40,800,000 ՀՀ դրամն ուղղվել է ընկերության արտոնյալ բաժնետոմսերի բաժնետերերի շահաբաժինների վճարմանը՝ յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց վճարելով 1,200 ՀՀ դրամ:
- 448,470,000 ՀՀ դրամն ուղղվել է ընկերության սովորական բաժնետոմսերի բաժնետերերի շահաբաժինների վճարմանը, որից
- 2023թ. ֆինանսական արդյունքներով՝ 86,523,000 ՀՀ դրամ, յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց վճարելով 573 ՀՀ դրամ,
- 2024թ. ֆինանսական արդյունքներով՝ 361,947,000 ՀՀ դրամ, յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց վճարելով 2,397 ՀՀ դրամ
«ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ» ՈՒՎԿ ՓԲԸ թիվ 59 առ 01.03.2024թ. տարեկան ժողովի որոշմամբ 2023թ. ֆինանսական արդյունքներով չբաշխված շահույթը, որը կազմել է 725,435,480 ՀՀ դրամ, բաշխվել է հետևյալ կերպ,
- 70,000,000 ՀՀ դրամն ուղղվել է ընկերության գլխավոր պահուստի համալրմանը:
- 34,200,000 ՀՀ դրամն ուղղվել է ընկերության արտոնյալ բաժնետոմսերի բաժնետերերի շահաբաժինների վճարմանը՝ յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց վճարելով 1,200 ՀՀ դրամ:
- 534,600,000 ՀՀ դրամն ուղղվել է ընկերության սովորական բաժնետոմսերի բաժնետերերի շահաբաժինների վճարմանը՝ յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց վճարելով 4,400 ՀՀ դրամ: