Սպառողական վարկեր անշարժ գույքի գրավադրմամբ

 
  • Վարկավորման նվազագույն և առավելագույն սահամանաչափ
    2,500,000 - 20մլն ՀՀ դրամ
  • Տարեկան անվանական տոկոսադրույք
    16%-24%
  • Տարեկան փաստացի տոկոսադրույք
    17,3%-27,78%
  • Ժամկետ (ամիս)
    18- 180 ամիս
  • Ապահովությունը
    Անշարժ գույք
  • Վարկ/գրավի հարաբերակցություն
    մինչև 70%
  • Այլ պայմաններ
    Վարկառուն պետք է ունենա կայուն և բացահայտված եկամուտներ
  • Վարկի տրամադրման միանվագ վճար և սպասարկման վճար 
    Առկա չէ
  • Վարկի հետ կապված այլ ծախսեր
    • Նոտարական ծախս – Գրավի վավերացում 15,000 ՀՀ դրամ, հայտարարություն գույքը գրավ վերցնելու համար 2,000 ՀՀ դրամ, համաձայնություն գույքը գրավ վերցնելու համար 5,000 ՀՀ դրամ
    • Կադաստրային ծախս – 26,400 ՀՀ դրամ գրավի պետական գրանցում, 10,300 ՀՀ դրամ միասնական տեղեկանք
    • Գրավի գնահատում – 15,000 ՀՀ դրամ
  • Մարման եղանակը
    Անուիտետային (վարկի գումարի և տոկոսագումարի հանրագումարը վճարվում է հավասարաչափ ամսական պարբերականությամբ)
  • Վարկի վաղաժամկետ մարման վճար
    Առկա չէ
  • Տույժեր և տուգանքներ ժամկետանց մայր գումարի և տոկոսի նկատմամբ
    Ժամկետանց վարկի նկատմամբ շարունակում է Պայմանագրով նախատեսված տոկոսի հաշվարկումը:
    Տույժ՝ ժամկետանց Վարկի և Տոկոսադումարի  0.13 %-ի չափով կետանցի յուրաքանչյուր օրվա համար։
Պահանջվող փաստաթղթեր
Նախնական հաստատումից առաջ պահանջվող փաստաթղթեր.
  • Դիմում–հայտ (լրացվումէ ընկերության գրասենյակում)
  • Դիմողի անձնագրի, սոց. քարտի կամ նույնականացման քարտի պատճեն
  • Գրավադրվող անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական
  • Գրավադրվող անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականի տրամադրման հիմքի պատճեն (օր.` առուվաճառքի պայմանագիր, նվիրատվության պայմանագիր, ժառանգության վկայագիր և այլն)
  • Գրավադրվող անշարժ գույքի սեփականատիրոջ անձնագրի, աոց. քարտի կամ նույնականացման քարտի պատճեն
  • Գրավադրվող անշարժ գույքի սեփականատիրոջ ամուսնության կամ ամուսնալուշության վկայական
  • Դիմողի ընտանիքի անդամների անձնագրերի կամ նույնականացման քարտի, ծննդյան վկայականների (անչափահասների դեպքում), ամուսնության վկայականների պատճենները
  • Եկամուտները հիմնավորող փաստաթղթեր` աշխատավարձի մասին տեղեկանք:
Վարկը հաստատելուց հետո պահանջվող փաստաթղթեր.
  • Դիմում–հայտ (լրացվումէ ընկերության գրասենյակում)
  • Դիմողի անձնագրի, սոց. քարտի կամ նույնականացման քարտի պատճեն
  • Գրավադրվող անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական
Սպառողական վարկի էական պայմանների ընդհանրական թերթիկ

Վարկատուն նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի:

«Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից վարկերը կարող են տրամադրվել ինչպես ամբողջությամբ՝ վարկային կոմիտեի կողմից հաստատված գումարի չափով, այնպես էլ՝ մաս-մաս: Ընկերությունը վարկերը տրամադրում է ՀՀ առևտրային բանկերի՝ «Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին սպասարկող հաշիվներից:

Սպառողական վարկերի պայմաններին կարող եք ծանոթանալ նաև  ՛՛Ֆինանսներ բոլորի համար՚՛՛  www.abcfinance.am      ինտերնետային կայքի ՛՛Ֆինանսական Տեղեկատու՛՛  համակարգի միջոցով:

Ուշադրություն.

  • Վարկի գումարը և հաշվարկված տոկոսները ժանամակին չկատարելու դեպքում օրենքով սահմանված կարգով Ձեր կողմից գրավադրված գույքի վրա կտարածվի բռնագանձում:
  • Եթե Վարկային կազմակերպության նկատմամբ Հաճախորդի ունեցած պարտավորությունների կատարման համար գրավադրված գույքի արժեքը չի բավարարում, ապա հաճախորդը չբավարարող մասով /չափով/ պատասխանատվություն է կրում սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով (ունեցվածքով)՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները (վարկի սպասարկման վճար, վարկի գումարի կանխիկացման վճար, գույքի գնահատման ծախսեր, հիփոթեքի պայմանագրի նոտարական վավերացման վճար, ՀՀ ԿԱ անշարժ գույքի գնահատման ծախսեր, հիփոթեքի պայմանագրի նոտարական վավերացման վճար, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում կատարվող վճարներ) սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Վարկային պատմության կարևորության և սքորի կիրառության վերաբերյալ կարող եք ծանոթանալ այստեղ:

Մանրամասների համար զանգահարել +(374)10 58 28 88 հեռախոսահամարով
Թարմացվել է 25.01.2024 04:51