Նորություններ

  • 24.07.2024

    Տեղեկացնում ենք, որ “Գառնի Ինվեստ” ՈՒՎԿ ՓԲԸ-ն` առաջնորդվելով Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջով, իրականացնում է սահմանված վարկերի գծով 16.08.2019թ.-ից հետո վաղաժամկետ (ոչ հերթական) մարում իրականացրած վարկառուների կրեդիտավորման ծախսի նվազեցումներ:

     

    Գործընթացի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք մոտենալ Կազմակերպության ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել 010 58 28 88 հեռախոսահամարով:

  • 01.07.2024

    «ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ»  ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
    ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
    ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

     

    «ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ»   ՈՒՎԿ ՓԲԸ  (գրանցված  ՀՀ Կենտրոնական բանկի  կողմից 10.10.2006թ.,  գրանցման համար  թիվ 16, ՀՎՀՀ` 00251872,  իրավաբանական և գործունեության հասցեն` ՀՀ ք. Երևան, Թումանյան 32, բն.17)  համալրել է իր կանոնադրական կապիտալը համաձայն ընկերության բաժնետերերի 01.03.2024թ. կայացած թիվ 59  տարեկան ժողովի և 28.03.2024թ. կայացած  թիվ  60  արտահերթ ժողովի որոշումների` 350,000,000  ՀՀ դրամով, որի  արդյունքում ընկերության կանոնադրական  կապիտալը  կազմել է 1,850,000,000 ՀՀ դրամ: Ընկերության  կանոնադրական  կապիտալի փոփոխությունը  2024թ. հունիսի 12-ին գրանցվել է  ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
    Հեռ.  +374 10 582888,  Էլ-փոստ` info@garniinvest.am

Թարմացվել է 24.06.2024 05:49