Ավտոմեքենայի գրավադրմամբ վարկեր

  • Նպատակ
    Սպառողական
  • Արժույթ
    ՀՀ դրամ
  • Վարկավորման նվազագույն և առավելագույն սահամանաչափ
    500,000 - 10 մլն ՀՀ դրամ
  • Ժամկետ (ամիս)
    18-36 ամիս
  • Տարեկան անվանական տոկոսադրույք
    Հաստատուն
    22-24%
  • Տարեկան փաստացի տոկոսադրույք
    26.9-29.7%
  • Վարկի տրամադրման միանվագ վճար և սպասարկման վճար
    Առկա չէ
  • Այլ պարտադիր ծախսեր
    Գրավի գնահատման ծախս – 6,000 ՀՀ դրամ
    Գրավի պետական գրանցման ծախս – 2,300 ՀՀ դրամ
  • Մարման եղանակ
    Անուիտետային (վարկի գումարի և տոկոսագումարի հանրագումարը վճարվում է հավասարաչափ ամսական պարբերականությամբ)
  • Վարկի վաղաժամկետ մարման վճար
    Առկա չէ
  • Տույժեր և տուգանքներ ժամկետանց մայր գումարի և տոկոսի նկատմամբ
    Ժամկետանց վարկի նկատմամբ շարունակում է Պայմանագրով նախատեսված տոկոսի հաշվարկումը:
    Տույժ՝ ժամկետանց Վարկի և Տոկոսադումարի  0.13 %-ի չափով կետանցի յուրաքանչյուր օրվա համար։
  • Գրավադրվող գույքի նկարագրություն
    Գրավի առարկա է հանդիսանում 2011թ-ից բարձր արտասահմանյան արտադրության տրանսպորտային միջոցը։
  • Վարկ/գրավ հարաբերակցություն
    Վարկը տրամադրվում է գրավադրվող տրանսպորտային միջոցի շուկայական արժեքի առավելագույնը 75%-ի չափով:
  • Գույքի գնահատում
    Տրանսպորտային միջոցների գնահատումն իրականացվում է Կազմակերպության հետ համագործակցող ընկերության կողմից:
Պահանջվող փաստաթղթեր
Վարկային հայտը լրացնելիս պահանջվող փաստաթղթեր.
  • Վարկի հայտ-դիմում
  • Անձը հաստատող փաստաթղթեր (բնօրինակը)
  • Ձեռքբերվող/գրավադրվող տրանսպորտային միջոցի հաշվառման/գրանցման վկայագիր և սեփականության վկայականի պատճեն
  • Տեղեկանք աշխատավարձի վերաբերյալ և/կամ եկամուտը հավաստող այլ փաստաթղթեր
  • Ամուսնության (ամուսնալուծության, (կնոջ/ամուսնու) մահվան), ծննդյան վկայական (բնօրինակները)
  • Գրավադրվող տրանսպորտային միջոցի հաշվառման/գրանցման վկայագիր և սեփականության վկայական (բնօրինակները)
  • Նախնական Հաշվետվություն` տրանսպորտային միջոցի գնահատման վերաբերյալ
Վարկը հաստատելուց հետո պահանջվող փաստաթղթեր.
  • Հիմնական Հաշվետվություն` տրանսպորտային միջոցի գնահատման վերաբերյալ
  • Այլ փաստաթղթեր` Կազմակերպության մասնագետի պահանջով
Սպառողական վարկի էական պայմանների ընդհանրական թերթիկ

Վարկատուն նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի:

«Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից վարկերը կարող են տրամադրվել ինչպես ամբողջությամբ՝ վարկային կոմիտեի կողմից հաստատված գումարի չափով, այնպես էլ՝ մաս-մաս: Ընկերությունը վարկերը տրամադրում է ՀՀ առևտրային բանկերի՝ «Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին սպասարկող հաշիվներից:

Սպառողական վարկերի պայմաններին կարող եք ծանոթանալ նաև  ՛՛Ֆինանսներ բոլորի համար՚՛՛  www.abcfinance.am      ինտերնետային կայքի ՛՛Ֆինանսական Տեղեկատու՛՛  համակարգի միջոցով:

Ուշադրություն.

  • Վարկի գումարը և հաշվարկված տոկոսները ժանամակին չկատարելու դեպքում օրենքով սահմանված կարգով Ձեր կողմից գրավադրված գույքի վրա կտարածվի բռնագանձում:
  • Եթե Վարկային կազմակերպության նկատմամբ Հաճախորդի ունեցած պարտավորությունների կատարման համար գրավադրված գույքի արժեքը չի բավարարում, ապա հաճախորդը չբավարարող մասով /չափով/ պատասխանատվություն է կրում սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով (ունեցվածքով)՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
  • Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները (վարկի սպասարկման վճար, վարկի գումարի կանխիկացման վճար, գույքի գնահատման ծախսեր, հիփոթեքի պայմանագրի նոտարական վավերացման վճար, ՀՀ ԿԱ անշարժ գույքի գնահատման ծախսեր, հիփոթեքի պայմանագրի նոտարական վավերացման վճար, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում կատարվող վճարներ) սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկին կարող եք ծանոթանալ այստեղ։
Մանրամասների համար զանգահարել +(374)10 58 28 88 հեռախոսահամարով
Թարմացվել է 23.01.2024 10:01